ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԽԱՂԱՐԿՈՒԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ԽԱՂԱՐԿՈՒԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ

  • 03-04-2008 19:25:00   |   |  Սպորտ
ՏԱՄՊԵՐԷ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-ին Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում աւարտուեց Եւրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնութիւնը: Հայաստանի հաւաքականի բոլոր 7 ըմբիշները պարտութիւն կրեցին եւ անմասն մնացին խաղարկուած մեդալներից ու օլիմպիական ուղեգրերից: «Պեկին 2008»-ին հաշւուած օրեր են մնացել: Հայաստանի ազատ ըմբշամարտի ընտրանին դեռեւս ուղեգիր չունի: Վերջին յոյսը միջազգային վարկանիշային երկու մրցաշարերն են: Ապրիլի 4-ին մրցագորգ կելնի կանանց մրցաշարի մասնակից Հայաստանը ներկայացնող ռոստովցի Կարինէ Շադոյանը: Ապրիլի 5-ին եւ 6-ին Տամպերեի մրցագորգերը կտրամադրուեն հունահռոմեական ոճին ըմբիշներին: Հայաստանը կներկայացնեն 7 մարզիկներ. Ռոման Ամոյեանը (55 կգ, Երեւան), Խոսրով Մելիքեանը (60 կգ, Գիւմրի), Արման Ադիկյանը (66 կգ, Էջմիածնի Ապագայ գիւղ), Էդգար Բաբայեանը (74 կգ, Երեւան), տիգրան Սահակեանը (84 կգ, Երեւան), Արման Գեղամեանը (96 կգ, Գիւմրի) եւ Եուրի Պատրիկեեւը (120 կգ, Երեւան): Նրանցից Արման Ադիկյանը եւ Եուրի Պատրիկեեւը «Պեկին 2008»-ի ուղեգիր են նուաճել անցեալ տարի Բաքւում անցկացուած աշխարհի առաջնութիւնում:
  -   Սպորտ