ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԸՄԲԻՇՆԵՐԻՑ 6-Ը ԱՆՄԱՍՆ<br /> ՄՆԱՑԻՆ ԵԴԱԼՆԵՐԻՑ ԵՎ ՕԼԻՄՊԱԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻՑ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 7 ԸՄԲԻՇՆԵՐԻՑ 6-Ը ԱՆՄԱՍՆ
ՄՆԱՑԻՆ ԵԴԱԼՆԵՐԻՑ ԵՎ ՕԼԻՄՊԱԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻՑ

  • 02-04-2008 18:45:00   |   |  Սպորտ
ՏԱՄՊԵՐԷ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆինլանդիայի Տամպերէ քաղաքում անցկացուող Եւրոպայի ազատ ըմբշամարտի առաջնութիւնում Հայաստանի պատուիրակներ Միհրան Ջավուրյանը (55 կգ), Ժիրայր Յովհաննիսեանը (66 կգ) եւ Վադիմ Լալիեւը (84 կգ) 3-րդ եւ 4-րդ տեղերի համար պայքարում պարտուեցին մրցակիցներին, անմասն մնացին խաղարկուած պարգեւներից եւ «Պեկին 2008»-ի օլիմպիական ուղեգրերից: Ապրիլի 2-ին մրցագորգ ելան Մարտին Բերբերեանը (60 կգ), Սուրէն Մարկոսեանը (74 կգ) եւ Էդգար Ենոքյանը (96 կգ): Մ.Բերբերեանը եւ Է.Ենոքյանը ձախողուեցին եւ 2-րդ շրջանից յետոյ զրկվեցին պայքարը շարունակելու իրաւունքից: Ս.Մարկոսեանը 2 յաղթանակ եւ 1 պարտութիւն է գրանցել իր հաշուին: Հնարաւոր, նա կարողանայ մասնակցել բրոնզէ մեդալի համար պայքարին:
  -   Սպորտ