ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ «ԱՐՄԷՆԻԱՆ ՕՓԵՆ» ԱՌԱՋԻՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵՑ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ «ԱՐՄԷՆԻԱՆ ՕՓԵՆ» ԱՌԱՋԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 31-03-2008 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բադմինթոնի միջազգային եւ հայկական ֆեդերացիաների նախաձեռնութեամբ մարտի 28-29-ին Երեւանում անցկացուեց «Արմէնիան օփեն» բադմինթոնի միջազգային առաջին մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Բուլղարիայի, Ռուսաստանի եւ Արցախի 16-ական մարզիկ-մարզուհիներ: Մրցաշարը հովանաւորել էր Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի Բալկանեան եւ Սեւծովեան երկրների կոմիտէի նախագահ, բուլղարահայ Բուզանդ Կասաբյանը: Տղամարդկանց մենախաղերում յաղթեց Վասիլի Կուզնեցովը (Մոսկուա), իսկ կանանց մենախաղերում` Աննա Նազարեանը (Երեւան): Զուգախաղերում առաջինն էին Հայկ Միսակյան - Սարգիս Յակոբեան եւ Աննա Նազարեան - Սոնա Ղուկասեան երկյակները (Երեւան): Մրցաշարի աւարտից յետոյ մասնակիցները ցուցադրական խաղերով հանդէս եկան Գիւմրիում եւ Վանաձորում:
  -   Սպորտ