ԵՐԵՎԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ԿՄՐՑԻ ԱՄՆ-Ի<br /> ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ ԻՐԻՆԱ ԿՐԱՇԻ ՀԵՏ<br />


ԵՐԵՎԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ ԿՄՐՑԻ ԱՄՆ-Ի
ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ ԻՐԻՆԱ ԿՐԱՇԻ ՀԵՏ

  • 31-03-2008 18:00:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ից ապրիլի 3-ը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում Հայաստանի քառակի չեմպիոնուհի եւ Եւրոպայի բազմակի մրցանակակիր, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչեանը մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Հանդիպումը կազմակերպել է Հիւսիսային Ամերիկայի շախմատի միութիւնը, որը ղեկավարում է Սեւան Մուրադեանը: Մրցակիցները կը խաղան դասական շախմատի 4 պարտիա: Համաշխարհային դասակարգման ցուցակում Ի.Կրաշի վարկանիշը 2473 է, իսկ Մկրտչյանինը` 2405 է:
  -   Սպորտ