Գիտական լրագրութեան սեմինար Բիւրականի աստղադիտարանում


Գիտական լրագրութեան սեմինար Բիւրականի աստղադիտարանում

  • 25-03-2011 12:23:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 16-ին Բիւրականի աստղադիտարանի գիտաժողովների դահլիճում տեղի կ'ունենայ գիտական լրագրութեան մէկօրեայ սեմինար, որին հրաւիրւում են գիտութիւնը լուսաբանող բոլոր լրագրողները: Կը քննարկուեն գիտական լրագրութեան խնդիրներն աշխարհում եւ Հայաստանում, լրագրողներին կը ներկայացուեն տեղեկութիւններ աստղադիտարանի եւ աստղագիտութեան ներկայիս վիճակի վերաբերեալ, ինչպէս նաեւ աստղագիտութեան յարակից թեմաներով /տիեզերական թռիչքներ, արտաերկրային քաղաքակրթութիւններ, պատմա-աստղագիտութիւն, աստղագուշակութիւն եւ այլն/: Կ'անցկացուի էքսկուրսիայ աստղադիտարանով եւ կը կազմակերպուի հիւրասիրութիւն: Աստղադիտարանի աւտոբուսը մասնակիցներին Երեւանից Բիւրական եւ հետ կը տեղափոխի ՀՀ ԳԱԱ նախագահութեան շէնքի մօտից առաւօտեան ժամը 10:00-ին եւ երեկոյեան ժամը 18:00-ին: Մասնակցել ցանկացողներին խնդրւում է գրանցուել` ուղարկելով էլ-նամակ /aregmick@aras.am/ կամ գրանցուելով ֆեյսբուքեան էջում համապատասխան միջոցառման տակ: Ցանկացողները կարող են նաեւ ներկայացնել կարճ զեկուցումներ, որից յետոյ կը կազմուի սեմինարի վերջնական ծրագիրը:
  -   Մամլո հաղորդագրություն