«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 3,5 ՄԻԱՒՈՐՈՎ<br /> ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 3,5 ՄԻԱՒՈՐՈՎ
ԲԱԺԱՆՈՒՄ Է 2-5-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 18-03-2008 16:05:00   |   |  Սպորտ
ՆԻՍ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակւում է «Ամբեր» շախմատի միջազգային մրցաշարը: Մարտի 17-ին կայացան 3-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնեանը մրցեց Բորիս Գելֆանդի հետ (Իսրայել): «Կոյր» շախմատում գրանցուեց ոչ-ոքի, իսկ արագում Լ.Արոնեանը պարտութիւն կրեց: 3 փուլից յետոյ 4 միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Առաջատարին 3,5-ական միաւորով յաջորդում են եւ 2-5-րդ տեղերն են բաժանում Լեւոն Արոնեանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մարտի 18-ին նշանակուած են 4-րդ փուլի հանդիպումները:
  -   Սպորտ