2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁՈՒԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է<br /> 17,9%-ՈՎ, ԻՍԿ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 22,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁՈՒԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է
17,9%-ՈՎ, ԻՍԿ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 22,2%-ՈՎ

  • 28-10-2008 13:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին ՀՀ պետբիւջէի հարկային եկամուտների 15,1%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որի գծով մուտքերը կազմել են շուրջ 65,9 մլրդ դրամ (աւելի քան 213,7 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարուայ համեմատ դրանք աճել են 17,9%-ով կամ շուրջ 10 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական կազմակերպութիւնների նուազագոյն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մէկ տոկոս դրոյքաչափով վճարումների, եւ ֆինանսավարկային կազմակերպութիւնների վճարած շահութահարկի աճով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին ՀՀ պետբիւջէ մուտքագրուած եկամտահարկը կազմել է շուրջ 38,6 մլրդ դրամ` կազմելով հարկային եկամուտների 8,9%-ը: Այն 22,2%-ով կամ աւելի քան 7 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբիւր են հանդիսացել աշխատավարձի եւ դրան հաւասարեցուած այլ վճարումների հարկման գծով մուտքերը, որոնք 6,6 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարուայ համապատասխան ցուցանիշը: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին զգալի աճ է արձանագրուել նաեւ մաքսատուրքի գծով, որը կազմել է աւելի քան 26,2 մլրդ դրամ` 72,4%-ով կամ 11 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Մաքսատուրքի գծով մուտքերով ապահովել է պետական բիւջէի հարկային եկամուտների 6%-ը: Այս տարուայ ինն ամիսների ընթացքում գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են շուրջ 14,6 մլրդ դրամ` 11,2%-ով կամ շուրջ 1,5 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, խաղատների գործունէութեան, հանրային սննդի ոլորտներում գործունէութեան կազմակերպումից, ինչպէս նաեւ առեւտրային գործունէութիւնից ստացուած մուտքերի աճով:
  -   Տնտեսութիւն