2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐՎԵԼ ԵՆ 17 036<br /> ՄԻԱՒՈՐ ՀՈՂԵՐ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐՎԵԼ ԵՆ 17 036
ՄԻԱՒՈՐ ՀՈՂԵՐ

  • 17-10-2008 16:34:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին օտարվել են 17 036 միաւոր (13495,20 հա) հողեր, այդ թւում 1 069 միաւորը` Երեւանում: Այս մասին հոկտեմբերի 17-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանը: Օտարուած հողերից 7 029 միաւորը գիւղատնտեսական նշանակութեան հողեր են, 6 409 միաւորը` բնակելի կառուցապատման, 3 213-ը` հասարակական կառուցապատման, 223-ը` արդիւնաբերական օբյեկտների, 137-ը` առողջարարական նպատակներով եւ հանգստի համար նախատեսուած յատուկ պահպանուող տարածքի, 22 միաւորը` հիդրոէլեկտրակայանների համար նախատեսուած էներգետիկայի օբյեկտների, 3 միաւորը` տրանսպորտի օբյեկտների հողեր են: Նոյն ժամանակահատուածում օտարուած հողերից 15 728 միաւորի նկատմամբ իրականացուել են առքուվաճառքի գործարքներ, 1 183-ի նկատմամբ` նուիրատւութեան, 125 միաւորի` փոխանակության գործարքներ: Մ.Վարդանեանը նշեց, որ հանրապետութիւնում 2008թ.-ի առաջին 9-ը ամիսներին 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ հողերի առքուվաճառքի գործարքների թիւը նուազել է 3,7%-ով: Ընդ որում, գիւղատնտեսական նշանակութեան հողերի նկատմամբ առքուվաճառքի գործարքների թիւը նուազել է 9,1%-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` նուազել է 0,1%-ով, իսկ արդիւնաբերական օբյեկտների հողերի նկատմամբ` 19,7%-ով աճել: Հողերի առքուվաճառքի առաւել մեծ ծաւալներն արձանագրուել են Արմաւիրի մարզում` 5558,93 հա, որից 5463,81 հա-ն գիւղատնտեսական նշանակութեան են: Հանրապետութիւնում 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին նախորդ տարուայ համեմատ հողերի աճուրդով վաճառքի գործարքների թիւը 1,4%-ով նուազել է: Ընդ որում, Երեւանում նուազել է 25,6%-ով, իսկ միւս մարզերում միասին վերցրած` 0,9%-ով: Գիւղատնտեսական նշանակութեան հողերի աճուրդով վաճառքի գործարքների թիւը նուազել է 21,5%-ով, իսկ բնակելի կառուցապաման (տնամերձ), հասարակական կառուցապատման եւ արդիւնաբերական օբյեկտների հողերինը աճել, համապատասխանաբար, 26,1%-ով , 3,1%-ով եւ 44,2%-ով:
  -   Տնտեսութիւն