ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ<br /> ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՒԸ 6%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2008Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՒԸ 6%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է

  • 17-10-2008 14:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին արձանագրուել են անհատական բնակելի տների 4 421 առուվաճառքի գործարքներ, այդ թւում 997-ը` Երեւանում: Ինչպէս հոկտեմբերի 17-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահ Մանուկ Վարդանեանը, 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ, անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների թիւը նուազել է 6%-ով, ընդ որում Երեւանում` 2,8%-ով, իսկ միւս մարզերում` 6,9%-ով: Մ.Վարդանեանը նշեց նաեւ, 2008թ.-ի առաջին 9-ը ամիսներին Երեւանում անհատական բնակելի տների շինութեան 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառեալ տնամերձի միաւորի գինը) 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ աճել են 19,9%-ով, իսկ հանրապետութեան միւս քաղաքներում` 34,7 %-ով:
  -   Տնտեսութիւն