ՀՀ ԿԲ-Ն 12-ԱՄՍԵԱՅ ԳՆԱՃԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ<br /> Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԻ 20% ՆՈՒԱԶՈՒՄԸ<br />


ՀՀ ԿԲ-Ն 12-ԱՄՍԵԱՅ ԳՆԱՃԻ ԹԻՐԱԽԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ
Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԻ 20% ՆՈՒԱԶՈՒՄԸ

  • 13-10-2008 21:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Հայաստանում գնաճի կանխատեսումների բազային սցենարի եւ միջբանկային շուկայի տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պահպանման վարկածի պայմաններում, 2009թ.-ի երրորդ եռամսյակում 12-ամսեայ գնաճը մօտ կլինի ԿԲ-ի կանխատեսած 3,5%-ին, իսկ 2008թ.-ի չորրորդ եռամսյակում` 5,8%-ին: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, այդ սցենարով կանխատեսվել է համաշխարհային պարենային շուկաների նախորդ զարգացումներին համընթաց արդէն այս տարեվերջին «Հացամթերք» ապրանքախմբի ներքին գների 20% նուազում, ինչը շուրջ 3 տոկոսային կէտով կնուազեցնի ընդհանուր գնաճը: 2009թ.-ի երկրորդ եւ երրորդ եռամսյակների կանխատեսումներում ներառվել են նաեւ 2009թ.-ի ապրիլի 1-ից սպառողների համար գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների ուղղակի եւ ինքնարժէքի միջոցով այլ ապրանքների գների անուղղակի թանկացմանը ընդհանուր առմամբ 1,3% նպաստումը: 2009թ.-ի առաջին եւ երկրորդ եռամսյակների համար հաշուի է առնուել նաեւ ծառայութhւների սակագների հնարաւոր աճը, որը հիմնականում բուժսպասարկման եւ կրթութեան ծառայութիւնների սակագնի հնարաւոր աճի եւ կապի ծառայութիւնների սակագնի հնարաւոր նուազման պայմաններում լրացուցիչ 1,4 տոկոսային կէտով կնպաստի գնաճին: Բացի այդ, կանխատեսւող ողջ ժամանակահատուածի համար հաշուի է առնուել նաեւ պարենային ապրանքների գների երկրորդային ազդեցութիւնների նպաստումը գնաճին, որը աստիճանաբար թուլանում եւ մարում է: Ըստ ԿԲ-ի այլընտրանքային սցենարի, 2009թ.-ի երրորդ եռամսյակում 12-ամսեայ գնաճը կկազմի 5%` բազային սցենարի 3,5%-ի դիմաց, իսկ 2008թ.-ի չորրորդ եռամսյակում` 5,9%` բազային սցենարի 5,8%-ի դիմաց: Բազային եւ այլընտրանքային սցենարների հաւանական ռիսկեր են համարուել համաշխարհային պարենային շուկաների նախորդ զարգացումներին «Հացամթերք» ապրանքախմբի ներքին գների կանխատեսուածից աւելի փոքր չափով արձագանքը, համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման պարագայում պարենային եւ հումքային ապրանքների նկատմամբ համաշխարհային պահանջարկի նուազումը, որի պայմաններում նաւթի եւ հացահատիկի միջազգային գները կարող են լինել ակնկալուածից աւելի ցածր: Միւս կողմից, ֆինանսական շուկաների անկայունութեան եւ կենտրոնական բանկերի կողմից իրացուելիութեան շարունակւող լայնածաւալ ներարկման պայմաններում շուկայի մասնակիցները միջոցները, հնարաւոր է, որ ուղղեն հումքային եւ ապրանքային շուկաներ, որի արդիւնքում նաւթի եւ հացահատիկի միջազգային գների տատանողականությունը զգալիօրէն կաւելանա, եւ ներքին գները կձեւավորվեն աւելի բարձր մակարդակի վրայ: Ռիսկ է համարուել նաեւ այն, որ կախուած բնակլիմայական պայմաններից` գիւղատնտեսութեան ճիւղի արտադրութեան ծաւալները կարող են լինել ակնկալուածից ինչպէս աւելի բարձր, այնպէս էլ` աւելի ցածր: Բացի այդ, կապիտալ տրանսֆերտների աճի տեմպերի նուազման, ինչպէս նաեւ ներդրումային ծրագրերի հնարաւոր յետաձգման միջոցով ՀՀ կապիտալ ներհոսքի նուազման պայմաններում համախառն պահանջարկի իրական աճի տեմպը կարող է լինել ակնկալուածից աւելի ցածր, ինչի արդիւնքում կձեւաւորուի գնանկումային միջավայր: Միւս կողմից, վերոնշեալ գործօնները կարող են ՀՀ դրամի փոխարժէքի էական արժեզրկման ճնշումներ առաջացնել, որի արդիւնքում ներմուծվող ապրանքների գնաճը ոչ միայն կը չէզոքացնի տեղական գների գնանկումը, այլեւ աւելի բարձր ընդհանուր գնաճի մակարդակ կձեւավորի: Տնտեսական զարգացումները բազային սցենարով ընթանալու դէպքում ԿԲ-ն կարող է ապահովել գնաճի նպատակային թիրախը` նոյնիսկ որդեգրելով տոկոսադրույքների իջեցման քաղաքականութիւն` զուգահեռաբար խթանելով ներքին պահանջարկը, քանի որ կանխատեսւող ցածր գնաճային միջավայրի պայմաններում կարող է արձանագրուել ՀՆԱ-ի իր հաւասարակշիռ մակարդակից դէպի ներքեւ շեղման խորացում: Մինչդեռ այլընտրանքային սցենարի դէպքում գնաճի նպատակային թիրախի ապահովումը հնարաւոր է տոկոսադրույքների որոշակի բարձրացման կամ անփոփոխ մակարդակի պահպանման պարագայում: Տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պայմաններում, կապիտալ ներհոսքի հնարաւոր կրճատման հետեւանքով ՀՀ դրամի փոխարժէքի արժեզրկման ուղղութեամբ ճնշումները, չնայած ներմուծվող ապրանքների գների բարձրացման միջոցով կարող են խթանող ազդեցութիւն ունենալ ընդհանուր գնաճի վրայ, սակայն միւս կողմից խթանելու են ՀՆԱ-ի իրական աճը: Այս պայմաններում, ՀՀ ԿԲ-ն կարծում է, թէ առաւել ճկուն դրամավարկային քաղաքականութիւնը, որը ենթադրում է գնաճի նպատակային թիրախի ապահովում համեմատաբար երկար ժամանակահատուածում, աւելի արդիւնաւէտ է, քանի որ այդ նպատակի իրագործումը հնարաւոր է դառնում աւելի բարձր տնտեսական աճի պայմաններում: Վերոնշեալ երկու սցենարների համաձայն ակնկալուող գնաճի վարքագծի համար էական պայման է հանդիսանում համաշխարհային պարենային շուկաների նախորդ զարգացումների արդիւնքում «Հացամթերք» ապրանքախմբի ներքին գների 20% նուազումը: Հակառակ դէպքում 12-ամսեայ կտրուածքով գնաճի կանխատեսւող մակարդակը բաւականին բարձր է լինելու գնաճի նպատակային թիրախից, ինչը թոյլ չի տալու ԿԲ-ին առաւել ճկուն դրամավարկային քաղաքականութիւն իրականացնել` իր հիմնական խնդրի լուծման հետ զուգահեռ ներքին պահանջարկի խթանման ուղղութեամբ: Արդիւնքում, 2008թ.-ի հոկտեմբերի 2-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,75%: Լոմբարդային վարկի եւ աւանդի տոկոսադրույքները սահմանուել են, համապատասխանաբար, 10,75% եւ 4,75%:
  -   Տնտեսութիւն