2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 16,1%-ՈՎ<br /> ՆՈՒԱԶԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 16,1%-ՈՎ
ՆՈՒԱԶԵԼ ԵՆ

  • 08-10-2008 14:48:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-օգոստոսին ՀՀ պետբիւջէ ստացուել են շուրջ 3,1 մլրդ դրամի (աւելի քան 10,1 մլն ԱՄՆ դոլար) պաշտօնական դրամաշնորհներ` 50,8%-ով ապահովելով իննամսյա եւ 36,1%-ով` տարեկան ծրագրերը: Մասնաւորապէս, 150 մլն դրամ տրամադրվել է Ճապոնիայի կառավարութեան կողմից, շուրջ 118,8 մլն դրամ ստացուել է Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան միջեւ կնքուած փոխըմբռնման յուշագրի համաձայն` Գեղարքունիքի եւ Տաւուշի մարզերում իրականացուելիք դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, շուրջ 266 մլն դրամ` Հայաստանի Հանրապետութեան ու Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան միջեւ ստորագրուած ՀՀ-ում աղքատութեան յաղթահարման նպատակով բիւջէին աջակցութեան մասին փոխըմբռնման յուշագրի շրջանակներում, իսկ աւելի քան 2,3 մլրդ դրամ տրամադրվել է Նիդերլանդների Թագաւորութեան կառավարութեան կողմից: 177,5 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցները: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան, պետբիւջէի այլ եկամուտները 2008թ.-ի առաջին ութ ամիսներին կազմել են աւելի քան 17,8 մլրդ դրամ` 110,1%-ով ապահովելով իննամսյա ծրագրի եւ 79,3%-ով` տարեկան ծրագրի կատարումը: Իննամսյա ծրագրի նման կատարողականը հիմնականում պայմանաւորուած է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների բարձր ցուցանիշով (նախատեսուած 191,7 մլն դրամի դիմաց ստացուել է աւելի քան 3,7 մլրդ դրամ), ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերով, որոնք նախատեսուած 70 մլն դրամի դիմաց կազմել են 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտները նուազել են 16,1%-ով կամ 3,4 մլրդ դրամով, ինչը պայմանաւորուած է 2007թ.-ին «արմէնտել» ՓԲԸ-ի հետ կնքուած հաշտութեան համաձայնութեամբ վճարուած գումարով, որը կազմել էր 4,6 մլրդ դրամ, ինչպէս նաեւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդիւնքում պետական բիւջէ փոխանցված գումարով, որը կազմել էր 6,8 մլրդ դրամ: Առանց նշուած գումարների 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտներն աճել են մօտ 2 անգամ կամ աւելի քան 8 մլրդ դրամով, ինզը հիմնականում պայմանաւորուած է պետական հիմնարկների արտաբիւջէտային մուտքերի, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների, օրէնքով եւ այլ իրաւական ակտերով սահմանուած պետական բիւջէ մուտքագրուող այլ եկամուտների, իրաւախախտումների համար կիրառուող պատժամիջոցներից ստացւող մուտքերի աճով:
  -   Տնտեսութիւն