2008Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՈՒԱԾ<br /> ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ 10,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԱՐԶԵՑՈՒԱԾ ՀԱՐԿԻ<br /> ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ` 29,9%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ<br />


2008Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՈՒԱԾ
ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ 10,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ, ԻՍԿ ՊԱՐԶԵՑՈՒԱԾ ՀԱՐԿԻ
ԳԾՈՎ ՄՈՒՏՔԵՐԸ` 29,9%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ

  • 06-10-2008 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-օգաստոսին գործունէութեան առանձին տեսակներից ՀՀ պետբիւջէ մուտքագրուած հաստատագրուած վճարները կազմել են շուրջ 12,7 մլրդ դրամ (աւելի քան 42,3 մլն ԱՄՆ դոլար)` 10,5%-ով կամ 1,2 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, խաղատների գործունէութեան, հանրային սննդի ոլորտներում գործունէութեան կազմակերպումից, ինչպէս նաեւ առեւտրի իրականացման վայրից դուրս գտնուող խանութների, կրպակների եւ այլ վաճառատեղերի միջոցով առեւտրային գործունէութեան սուբյեկտներից ստացուած մուտքերի աճով: Միաժամանակ նուազել են տրանսպորտային գործունէութեան եւ վիճակախաղերի կազմակերպման համար գանձուած գումարները: Ըստ ՀՀ ֆինանսների Նախարարութեան լրատուական ծառայութեան, 2008թ.-ի առաջին ութ ամիսներին ՀՀ պետբիւջէ է մուտքագրուել 4,3 մլրդ դրամ պարզեցուած հարկ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ դրա ծաւալը նուազել է 29,9%-ով կամ 1,8 մլրդ դրամով` պայմանաւորուած «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով: Դրանց համաձայն, 2008թ.-ի յունվարի 1-ից կրճատուել են պարզեցուած հարկով հարկւող գործունէութեան տեսակները, ինչպէս նաեւ նախատեսուել են սահմանափակումներ առեւտրային գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի համար: Բնօգտագործման եւ բնապահպանական վճարներից պետբիւջէի մուտքերը այս տարուայ յունուար-օգոստոսին կազմել են աւելի քան 6,9 մլրդ դրամ` 27,6%-ով կամ 1,5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանաւորուած է օգտակար հանածոների արդիւնահանման համար գանձուած վճարների, ինչպէս նաեւ այլ պետութիւններում գրանցուած տրանսպորտային միջոցներից ՀՀ օդային աւազան վնասակար նիւթեր արտահանելու եւ շրջակայ միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձուած բնապահպանական վճարների աւելացմամբ: Միաժամանակ, նուազել են ավտոտրանսպորտից վնասակար նիւթերի արտանետման համար գանձուած գումարները:
  -   Տնտեսութիւն