ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ<br /> ԿԷՏ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ
ԿԷՏ

  • 11-09-2008 20:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի հետ բարեկամութեան եւ համգործակցության ընկերութեան նախաձեռնութեամբ, Հայաստանում անցկացուող «Ռուսական խօսքի օրերի» շրջանակներում Երեւանում է գտնւում «Լիտերատուրնայա գազետա» թերթի խմբագիր Եուրի Պոլյակովը եւ խմբագրութեան մի շարք այլ աշխատակիցներ: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ Աստղիկ Գեւորգեանի հրաւէրով ռուսական այդ հանրաճանաչ ու պատմական աւանդոյթներ ունեցող թերթի պատասխանատուն հանդիպեց հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Եուրի Պոլյակովի խօսքերով, արուեստի ու գրականութեան իսկական երկրպագուները Ռուսաստանում արդէն գտել են իրենց հանդիսատեսին ու ընթերցողին: «Դանդաղօրէն կոմերցիոն միջոցառումներն սկսում են զիջել իրենց դիրքերը` կորցնելով հանդիսատես: Իսկ իսկական արուեստի երկրպագուները կրկին վերագտել են իրենց մշակոյթային օջախները»,- նշեց Եուրի Պոլյակովը: «Լիտերատուրնայա գազետա» թերթի տպաքանակը վերջին 7 տարուայ ընթացքում 23 հազարից հասել է 100 հազարի, ընդ որում, թերթի 6 հազար օրինակը տպագրվում է Ֆրանկֆուրտում եւ տարածւում եւրոպական հատուածի ռուսալեզու ընթերցողի շրջանում: Բացի այդ, աւելի փոքր տպաքանակով տպագրվում է նաեւ Վլադիվոստոկում: Եուրի Պոլյակովը նշեց, որ արդէն վերականգնվել են խորհրդային տարիների թերթի մի շարք աւանդոյթներ, այդ թւում ազգային գրականութեանը յատկացուած էջերը: «Ես կարծում եմ, որ այդ տարիներին եղել են այնպիսի գրողներ, օրինակ` Հրանտ Մաթեւոսեանը, Սիլվա Կապուտիկեանը, Չինգիզ Այթմատովը եւ այլք, որոնք հիմնարար ազդեցութիւն են ունեցել այդ շջանի գրականութեան համար: Եվ չպրոպագանդել նրանց այսօր սխալ է»,- նշեց թերթի խմբագիրը: Նոյն օրը, Հայստանի գրողների միութիւնում բացուեց «Լիտերատուրնայա գազետա» թերթի հայաստանեան թղթակցական կէտը: Նշենք, որը «Լիտերատուրնայա գազետա» թերթը հիմնադրուել է 1830 թուականին մեծ պոետի` Ա.Ս.Պուշկինի կողմից: Յետագայում` 1929 թուականին, թերթը վերականգնեց ռուս մէկ այլ անուանի գրող` Մաքսիմ Գորկին:
  -   Մշակոյթ