ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ՈՒՂՂԵՆՔ ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄԶԻՆ<br />


ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ՈՒՂՂԵՆՔ ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ ԹԱՅՄԶԻՆ

  • 21-08-2008 17:10:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան, «Կալիֆոռնիա կուրիեր» Ես հոգնում եմ մի քանի ամիսը մէկ միեւնոյն ուղղումը պահանջելուց Լոս Անջելէս Թայմզից, բայց թերթի լրագրողները կարծես չեն հոգնում միեւնոյն սխալը կատարելուց: Ընթերցողները հաւանաբար գուշակում են, որ ես խոսում եմ Հայոց ցեղասպանությանը` Թայմզում եւս մէկ ոչ ճշգրիտ անդրադարձի մասին: Այս անգամ մեղադրեալը լրագրող Ագուստին Գուրզան է: Օգոստոսի 9-ի թերթի «Օրացույց» բաժնում պրն. Գուրզան մի երկար առաջնորդող յօդուած էր գրել Armenian Navy Band-ի` 12 հոգուց բաղկացած ազգային-ֆյուժն խմբի ամերիկեան դեբյուտի մասին, որը կայացել էր Լոս Անջելէսի հեղինակաւոր Walt Disney համերգային սրահում: Ես զարմացա եւ զայրացա, երբ կարդացի այդ յօդուվածում Հայոց ցեղասպանութեան հետեւեալ սխալ բնութագրումը. «Հայերը կրում են իրենց հաւաքական ԴՆԹ-ում յիշողութիւնը այն բանի, որը նրանք համարում են թուրքերի կողմից ցեղասպանութիւն 20-րդ դարի սկզբին»: Պրն. Գուրզան պէտք է իմանար, որ Հայոց ցեղասպանութիւնը ողջ աշխարհում ճանաչուած է, բացառութեամբ թուրք ժխտողների եւ նրանց հետեւորդների: Լրագրողի սխալ յայտարարութիւնը նաեւ խախտում է Թայմզի խմբագրական քաղաքականութիւնը Հայոց ցեղասպանութեան հարցում: Դժբախտաբար, սա Թայմզի լրագրողների կողմից թոյլ տրուած առաջին այսպիսի սխալը չէ, ոչ էլ կլինի վերջինը: Վերջին տարիներին այս թերթն անհամար ուղղումներ է հրապարակել այս հարցի շուրջ: Մօտ մէկ տարի առաջ մեծ վիճաբանութիւն էր ծագել հայկական համայնքի եւ Թայմզի խմբագիրների միջեւ, երբ թողարկող խմբագիր Դուգլաս Ֆրանցն արգելեց լրագրող Մարկ Արաքսի գրած Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ մի յօդուածի հրապարակումը: Վիճաբանութիւնը լուծուեց, երբ Թայմզի տնօրէն Դեյվիդ Հիլլերը վստահեցրեց համայնքին, որ այլեւս չի հանդուրժի Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ թերթի որդեգրած քաղաքականութիւնից ոչ մի շեղում: Պրն. Ֆրանցն այլեւս չի աշխատում Թայմզում: Վեց ամիս անց լրագրող Ռիչարդ Սայմոնն 2007թ. հոկտեմբերի 3-ի իր յօդուվածում մէկ անգամ եւ սխալ բնութագիր տվեց Հայոց ցեղասպանութիւնը: Երկու օր անց, երբ ես բողոքեցի պրն. Հիլլերին, Թայմզը տպագրեց հետեւեալ ուղղումը. «Հայոց ցեղասպանութիւն. օսմանեան թուրքերի կողմից հայերի սպանութիւնը որպէս ցեղասպանութիւն ճանաչելու օրինագծի մասին չորեքշաբթի օրուայ A բաժնի մի յօդուվածում ասւում էր «Հայերն ասում են, որ 1,5 միլիոն մարդ է զոհուել իրենց ժողովրդից, որպէս արեւելյան Թուրքիայից նրանց տարհանելու ծրագրի մի մաս»: Յայտարարութիւնը չպէտք է վերագրվի միայն հայերին. պատմական վկայութիւնները եւ հետազոտություններն ապահովում են ցեղասպանութիւն տերմինի ճշգրտութիւնը»: Այս ուղղումից մէկ տարի էլ չանցած, լրագրող Գուրզան կրկնեց նոյն սխալը իր 2008թ. օգոստոսի 9-ի յօդուվածում: Ենթադրելով, որ, որպէս ժամանցի հարցերով լրագրող, նա կարող է տեղեակ չլինել Հայոց ցեղասպանութեան նկատմամբ թերթի որդեգրած քաղաքականութեանը` ես զանգահարեցի նրան օգոստոսի 11-ին, որպէսզի տեղեակ պահեմ նրան իր հնարաւոր չգիտակցված սխալի մասին: Նա տեղում չէր, եւ ես մի հաղորդագրութիւն թողեցի նրա ձայնային փոստում: Արձագանք չստանալով պրն. Գուրզայից, ես կապուեցի անմիջապէս Թայմզի խմբագիրների հետ: Յաջորդ օրը ինձ շտապ զանգահարեցին եւ ասացին, թէ խմբագիրները նայել են իմ գանգատը, համարել այն իրաւացի եւ խոստացել են շուտով տպագրել համապատասխան ուղղումը: Իրոք, թերթի օգոստոսի 14-ի համարում յայտնուեց հետեւեալ ուղղումը. «Armenian Band. ուրբաթ օրը Walt Disney համերգային սրահում իր ամերիկեան դեբյուտով հանդէս եկող Armenian Navy Band-ի մասին շաբաթ օրուայ օրացույցային բաժնի յօդուվածում ասւում էր. «Հայերն իրենց հաւաքական ԴՆԹ-ում կրում են յիշողութիւնն այն բանի, որը նրանք համարում են թուրքերի կողմից ցեղասպանութիւն 20-րդ դարի սկզբին»: Յայտարարութիւնը չպէտք է պարունակեր «ցեղասպանութիւն» տերմինի բնութագրում. պատմական փաստերը եւ հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ այդ տերմինը ճշգիրտ է»: Այս ուղղումը գրեթէ նոյնն է, ինչ մէկ տարի առաջ հրապարակվածը: Չնայած մեր ընթերցողներից ոմանք դաւադրութիւն են տեսնում Հայոց ցեղասպանությանը թերթի կրկնւող ոչ ճշգրիտ անդրադարձների հետեւում, ես դրան համաձայն չեմ: Ես հաւատում եմ, որ այս սխալները անում են պարզապէս անտեղեակ եւ անփոյթ լրագրողները: Քանի որ հարիւրաւոր լրագրողներ են աշխատում Թայմզում, կայ աշխատուժի մեծ հոսունություն, հասկանալի է, որ աշխատակազմի նոր անդամները կարող են տեղեակ չլինել Հայոց ցեղասպանութեան նկատմամբ թերթի որդեգրած քաղաքականութեանը: Որքան էլ որ ես հոգնում եմ Թայմզի հետ կապվելուց ու եւս մէկ ուղղում խնդրելուց, եկեք նայենք հարցի լուսաւոր կողմին: Թայմզի խմբագիրները միշտ սիրալիր կերպով ընդունել են իմ բողոքը եւ անմիջապէս տպագրել պահաջվող ուղղումը: Աւելին, ամէն անգամ, երբ Թայմզն այսպիսի սխալ է կատարում, դրանով եւս մի հնարաւորութիւն է ստեղծւում, որպէսզի թերթը վերահաստատի Հայոց ցեղասպանութեան փաստերը եւ յիշեցնի թէ ներկայ ու թէ նոր ընդունուած աշխատողներին այս հարցի նկատմամբ իր` ժամանակով փորձված քաղաքականութեան մասին:
  -   Յօդուածներ