ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ<br /> Է 5%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 30,26%-ՈՎ<br />


ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ
Է 5%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 30,26%-ՈՎ

  • 20-08-2008 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-յունիսին գրանցուել են 1848 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 7105 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը յուլիսի 1-ի դրութեամբ կազմել է, համապատասխանաբար, 57903 եւ 57184: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի յուլիսի 1-ի դրութեամբ գրանցուած են եղել 55146 իրաւաբանական անձինք եւ 43899 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է 5%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 30,26%-ով: 2008թ.-ի առաջին կիսամեակում լուծարուել են 487 իրաւաբանական անձինք եւ 803 անհատ ձեռնարկատէրեր: Նոյն ժամանակահատուածում գրանցուած 1848 իրաւաբանական անձինք կատարել են 12 մլրդ 742,05 մլն դրամի (մօտ 41 մլն 426,8 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով հիմնուած 178 ձեռնարկութիւններում կատարուել են 7 մլրդ 9,36 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 102 ձեռնարկութիւններում` 6 մլրդ 945,64 մլն դրամի, իսկ 76 համատեղ ձեռնարկութիւններում` 63,72 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն