ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ 125 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՈՒԱԾՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ 125 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՈՒԱԾՆԵՐ

  • 01-08-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետութեան ընդհանուր օգտագործման պետական նշանակութեան աւտոճանապարհային ցանցը կազմում է 7704,3 կմ, այդ թւում 1686 կմ-ը միջպետական նշանակութեան, 4056,3 կմ-ը` հանրապետական, 1962 կմ-ը` տեղական: Ինչպէս պաշտօնավարման հարիւր օրուայ նուիրուած օգոստոսի 1-ին ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, այս տարի նախարարութեան կողմից իրականացyող տարբեր ծրագրերով նախատեսւում է հիմնանորոգել 125 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատուածներ, այդ թւում` 12,7կմ-ը` միջպետական, 43 կմ-ը` հանրապետական, իսկ 69,3 կմ-ը` տեղական նշանակութեան: Ընդ որում, այս տարուայ առաջին կիսամեակում արդէն շահագործման են յանձնուել 31,2 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատուածներ, որից 5,2 կմ-ը` միջպետական, 26 կմ-ը` տեղական նշանակութեան: Գ.Սարգսեանը տեղեկացրեց, որ ներկայումս նախարարութեան կողմից իրականացւում է ավտոճանպարհների հիմնանորոգմանն ուղղուած երեք ծրագիր. պետբիւջէի ֆինանսավորմամբ պետական նշանակութեան աւտոճանապարհների հիմնանորոգման ծրագիրը, «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի «Գիւղական ճանապարհների վերականգնում» ենթածրագիրը եւ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսաւորւող «Գիւղական ճանապարհահատուածի» ծրագիրը: Նախարարի խօսքերով, այս տարի ՀՀ պետբիւջէի միջոցներով կիրականացուեն ընդհանուր առմամբ 11333,75 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ: Նշենք, որ այդ գումարը կուղղուի 246 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգմանը եւ 24 կմ արգելափակոցների տեղադրմանը: Ընդ որում, այս տարի կհիմնանորոգվեն 100 կմ ճանապարհահատուածներ եւ կտեղադրուեն արգելափակոցները, իսկ մնացած 146 կմ ճանապարհահատուածները շահագործման կյանձնուեն 2009 թ.-ին: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով (սկսուել է 2007թ.-ին եւ նախատեսւում է աւարտել 2011 թ.-ին), որի ընդհանուր արժէքը կազմում է շուրջ 67 մլն ԱՄՆ դոլար, նախատեսւում է հիմնանորոգել 300 կմ ճանապարհահատուածներ: Այս տարի շահագործման կյանձնուի 25 կմ-ը եւ կսկսուեն մնացած 275 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսւում է աւարտել 2010թ.-ին: Ասիական զարգացման բանկի ծրագրով, որի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 41,9 մլն ԱՄՆ դոլար, նախատեսւում է հիմնանորոգել շուրջ 227 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատուածներ: Այս տարի կսկսուեն 109 կմ-ի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կաւարտուեն 2009թ.-ին: Իսկ մնացած 118 կմ-ի հիմնանորոգումը կսկսուի 2009թ.-ին եւ կաւարտուի 2010թ.-ին:
  -   Տնտեսութիւն