ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՈՒԱՐԿԱՅԻՆ<br /> ՓՈԽԱՐԺԵՔԸ 10,6%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է<br />


ՄԷԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՈՒԱՐԿԱՅԻՆ
ՓՈԽԱՐԺԵՔԸ 10,6%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է

  • 31-07-2008 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յուլիսին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական գների 4,5% հավելաճն ուղեկցուել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 0,5% նուազումով: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում եւս արձանագրուել է նմանատիպ միտում. սպառողական գների 0,6% հավելաճին զուգընթաց հանրապետութիւնում գրանցուել է հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի 7,2% նուազում: ՀՀ Ազգային վիճակակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յուլիսին յունիսի համեմատ հանրապետութեան սպառողական եւ արժոյթային շուկաներում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար, 2,2% եւ 0,9% նուազում: 2008թ.-ի յուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 302,47 դրամ, ինչը 10,6%-ով ցածր է նախորդ տարուայ յուլիսի համապատասխան ցուցանիշից (338,38 դրամ):
  -   Տնտեսութիւն