ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

  • 24-07-2008 19:25:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը հնարաւոր է կրճատի կամ բոլորովին հրաժարուի ֆինանսավորել ԵԱՀԿ-ին առընթեր Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը, եթէ այդ կազմակերպութիւնը մերժի ռուսական կողմի առաջարկած միջազգային դիտարկման սկզբունքները: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչ Իգոր Բորիսովը: «Մենք չպէտք է դուրս գանք միջազգային կազմակերպություններից, որ զբաղւում են ժողովրդավարութեան, այդ թւում` միջազգային դիտարկման հարցերով: Ֆինանսաւորման հարցերը մեր (ԿԸՀ) իրաւասութիւնը չեն, բայց եթէ կազմակերպութիւնը չի նպաստում, այլ արգելակում է ժողովրդավարական գործընթացների զարգացումը, ի՞նչ կարիք կայ ֆինանսաւորելու այն»,- Իգոր Բորիսովը:
  -   Միջազգային