ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ՍԵՒԱՆԱ ԼԻՃ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԵՆ<br /> ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԺԻԳԱԼԿՈՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ՍԵՒԱՆԱ ԼԻՃ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԵՆ
ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ ԵՎ ՍԵՐԳԵՅ ԺԻԳԱԼԿՈՆ

  • 17-07-2008 20:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԱՐՏՈՒՆԻ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտունիում անցկացուող «Սեւանայ լիճ» շախմատի միջազգային մրցաշարում յուլիսի 16-ին անցկացուեցին 6-րդ փուլի հանդիպումները: Արման Փաշիկյանը (Հայաստան) յաղթեց Լեւան Պանցուլայային (Վրաստան), Բասեմ Ամինը (Եգիպտոս)` Գէորգ Մեյերին (Գերմանիա), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս)` Հրանտ Մելքումյանին (Հայաստան), Ժաո Ջինչաոն (Չինաստան)` Աւետիք Գրիգորեանին (Հայաստան), իսկ Սամուէլ Տեր-Սահակեանը ոչ ոքի խաղաց Զաւէն Անդրիասյանի հետ (2-ն էլ Հայաստան): 6 հնարաւորից 4,5-ական միաւոր են վաստակել եւ մրցաշարային աղիւսակը գլխաւորում են Սերգեյ Ժիգալկոն եւ Արման Փաշիկյանը: Յուլիսի 17-ին նշանակուած են 7-րդ փուլի հանդիպումները: Մրցաշարի աւարտին մնում է 3 փուլ:
  -   Սպորտ