ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՃՏՊ-Ի ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 40-ԻՑ ԱՒԵԼԻ ՄԱՐԴ<br />


ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՃՏՊ-Ի ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է 40-ԻՑ ԱՒԵԼԻ ՄԱՐԴ

  • 17-07-2008 16:25:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 42 մարդ զոհուել է, աւելի քան 60-ը վիրաւորուել Եգիպտոսի հիւսիս-արեւմուտքում երկաթուղային անցումում գնացքի եւ մի քանի աւտոմեքենաների բախման հետեւանքով: Տեղեկատվությունների համաձայն, Մերսա-Մատրուխ քաղաքի շրջանում` Կահիրեից մօտաւորապէես 550 կմ հեռավորությամբ, կառավարումը կորցրած բեռնատարը մխրճվել է գնացքի անցմանը սպասող մեքենաների շարանի մէջ, նրանցից մի քանիսին շպրտելով անցումի վրայ: Արդիւնքում ճեպընթացի անցման պահին անմիջականօրէն ռելսերի վրայ են յայտնուել չորս մարդատար մեքենա եւ միջքաղաքային ուղերթային աւտոբուսը: Փոխադրամիջոցների հետ բախման հետեւանքով երկու վագոն գծերից դուրս է ընկել: Եվս երկու վագոն սաստիկ վնասուել են:
  -   Միջազգային