ՊԱՐԳԵՒՆԵՐ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ «ՄԱՐԶԱԿԱՆ ԼԱՒԱԳՈՅՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՅԹԻ<br /> ՅԱՂԹՈՂՆԵՐԻՆ<br />


ՊԱՐԳԵՒՆԵՐ ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ «ՄԱՐԶԱԿԱՆ ԼԱՒԱԳՈՅՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՅԹԻ
ՅԱՂԹՈՂՆԵՐԻՆ

  • 14-07-2008 12:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրում յուլիսի 12-ին տեղի ունեցաւ ՀՀ նախագահի սահմանած «Լաւագոյն մարզական ընտանիք» հանրապետական 5-րդ մրցոյթի եզրափակիչ փուլը: Ծրագրում ընդգրկուած էր 6 մրցաձեւ (ցատկեր պարանով, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից, փոխանցավազք եւ խաղային փոխանցավազք): Նախնական փուլին մասնակցած 124 ընտանիքներից եզրափակիչ փուլ էին անցել 36-ը: Առաջին տեղը գրաւեց եւ 500 հազար դրամ մրցանակին արժանացավ Պօղոսեանների ընտանիքը (Երեւան): Երկրորդը ճանաչուեց Գեւորգյանների ընտանիքը (Երեւան)` 400 հազար դրամ: 3-րդ տեղը զբաղեցրեց Մարտոյանների ընտանիքը (Արարատի մարզ)` 300 հազար դրամ: Մասնակիցներին ողջունեց եւ յաղթողներին դրամական մրցանակները յանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Նա նաեւ 100 հազարական դրամով պարգեւատրեց 6 մրցաձեւերում լաւագոյնը ճանաչուած ընտանիքներին: Մրցոյթի ամենակրտսեր մասնակցին` Արման Արմէնակեանին, (Կոտայքի մարզ, Նոր Հաճն) 200 հազար դրամով պարգեւատրեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միջոցառմանը ներկայ էին նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի, կառավարութեան, մարզպետարանների ղեկավարներ, ինչպէս նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանը:
  -   Սպորտ