ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ<br /> ԱՂԻՒՍԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՒՈՐԵԼ ԵՐԵՒԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ
ԱՂԻՒՍԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՒՈՐԵԼ ԵՐԵՒԱՆԻ «ԱՐԱՐԱՏԸ»

  • 11-07-2008 13:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-ին Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնութիւնում կայացան 14-րդ փուլի հանդիպումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները` «Փիւնիկ» - «Արարատ»` 1:0, «Միկա» - «Բանանց»` 1:3, «Գանձասար» - «Ուլիս»` 4:1, «Կիլիկիա» - «Շիրակ»` 2:1: Մրցաշարային աղիւսակը 29 միաւորով շարունակում է գլխաւորել «Արարատը»: 24-ական միաւորով նրան յաջորդում են «Միկան», «Բանանցը», «Փիւնիկը»: 5-րդ տեղում է «Գանձասարը»` 18 միաւոր, ապա` «Ուլիսը»` 13 միաւոր, «Շիրակը»` 11 միաւոր, եւ «Կիլիկիան»` 7 միաւոր:
  -   Սպորտ