ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ «ՍԵՒԱՆԱ ԼԻՃ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԱԽՄԱՏԻ «ՍԵՒԱՆԱ ԼԻՃ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԸ

  • 11-07-2008 13:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԱՐՏՈՒՆԻ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 10-ին Մարտունիում տեղի ունեցաւ շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Բացման խօսքում Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամաւոր Ռաֆիկ Գրիգորեանը նշեց, որ երկրորդ տարին անցկացուող մրցաշարը դարձել է աւանդական եւ գրանցուած է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ցանկում` «Սեւանայ լիճ» անուանումով: Նախորդ տարուայ համեմատ այս անգամ 2 աստիճանով բարձրացել եւ 13-րդ կարգի է դարձել այս միջոցառումը, քանզի բաւականին բարձրացել է հայտավորված բոլոր 10 գրոսմայստերների անձնական վարկանիշը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտեանի առաջարկով ներկաները 1 րոպե լռութեամբ յարգեցին վաղամեռիկ գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրեանի յիշատակը: Ցուցադրվեց նաեւ նրան նուիրուած տեսաֆիլմ: Մրցաշարը լուսաբանող գրոսմայստեր Լիլիթ Մկրտչեանը կատարեց վիճակահատությունը: 1-ին փուլում միմեանց հետ մրցում են Բասեմ Ամին (Եգիպտոս) - Արման Փաշիկյան (Հայաստան), Սերգեյ Ժինգալկո (Ռուսաստան) - Սամուէլ Տեր-Սահակեան (Հայաստան), Ժաու Ջինչաո (Չինաստան) - Լեւան Պանցուլայա (Վրաստան), Աւետիք Գրիգորեան (Հայաստան) - Զաւէն Անդրիասյան (Հայաստան) եւ Հրանտ Մելքումյան (Հայաստան) - Գէորգ Մեյեր (Գերմանիա) զույգերը: Մրցաշարը կաւարտուի յուլիսի 19-ին:
  -   Սպորտ