ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԴԷՄ ՆՈՐ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՅԱՐՈՒՑՈՒԵԼ<br />


ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԴԷՄ ՆՈՐ ՔՐԷԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՅԱՐՈՒՑՈՒԵԼ

  • 09-07-2008 18:58:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի գլխաւոր դատախազութեանն առընթեր քննչական կոմիտէն յայտարարել է Մեծ Բրիտանիայում մշտական բնակուող գործարար Բորիս Բերեզովսկու դէմ նոր քրէական գործերի հարուցման մասին: Այս մասին ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթին յայտնել է Քննչական կոմիտէի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Ըստ նրա, նոր քրէական գործերից մէկը վերաբերում է Բերեզովսկու գործուեությանը «ավտովազ» ընկերութիւնում: Առաջիկայում այն կուղարկուի դատարան:
  -   Միջազգային