ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ» 7-ՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ<br />


ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ «ԿՆՈՋ ԱՇԽԱՐՀԸ» 7-ՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 04-07-2008 17:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Նկարիչների միութիւնում յուլիսի 4-ին բացուեց «Կնոջ աշխարհը» 7-րդ միջազգային մասնագիտացուած եռօրյա ցուցահանդէսը, որը կազմակերպուել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից: Ինչպէս ցուցահանդէսի բացմանը նշեց կենտրոնի տնօրէն Աննա Յակոբեանը, այս տարի մեծ ուշադրութիւն է դարձուել կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերութիւնների ներկայացմանը: Նրա խօսքերով, նախորդ տարիների համեմատ աւելացել է ցուցահանդեսին մասնակից ընկերութիւնների թիւը` անցնելով 30-ից: Նշուեց, որ ցուցահանդէսի օրերին մասնակիցների կողմից կանցկացուեն նաեւ վարպետաց դասեր այցելուների համար: Ցուցահանդէսի թեմատիկ բաժիններն են` պարֆյումերիա, կոսմետիկ ու բուժիչ միջոցներ, մարմնի, մազերի խնամքի միջոցներ ու պարագաներ, գեղեցկութեան սրահների, պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժութեան կենտրոնների ծառայութիւններ, զարդեր, նորաձեւ աքսեսուարներ, հագուստ, երեխաների եւ մայրերի համար անհրաժեշտ պարագաներ եւ այլն:
  -   Տնտեսութիւն