ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. ԹԻՒ ՄԷԿ ԽՆԴԻՐԸ ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ՈՒԺԻ ՊԱԿԱՍՆ Է<br />


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ. ԹԻՒ ՄԷԿ ԽՆԴԻՐԸ ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ՈՒԺԻ ՊԱԿԱՍՆ Է

  • 02-07-2008 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսական աճը բերում է նրան, որ երկրում աշխատավարձերի մակարդակը փուլ առ փուլ բարձարանում է, եւ իրական եկամուտները աճում են 20%-ով,- լրագրողների հետ զրոյցում յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Շինարարութեան ոլորտում Հայաստանն ունի աշխատուժի լուրջ կարիք, քանի որ 2009-11թթ. մեծածաւալ շինարակական աշխատանքներ պէտք է կատարուեն աղէտի գօտում: Վարչապետի խօսքերով, թիւ մէկ խնդիրն այսօր կայանում է նրանում, որ երկրում չկայ անհրաժեշտ բանուորական ուժ: Ըստ նրա, եթէ «ապահովենք այդ աշխատատեղերը եւ աշխատավարձերն էլ բարձրացնենք, հայ երիտասարդությունը այլեւս չի մեկնի արտագնայ աշխատանքի: Նրանք աշխատելու համար կտեղաշարժվեն հենց երկրի ներսում: Իսկ մենք, աշխատավարձի մակարդակը բարձրացնելով, գրաւիչ կդարձնենք այդ աշխատանքը»: Վարչապետ Սարգսեանը համոզուած է, որ ծաւալուող շինարարութիւնը կխթանի զբաղվածությունն այլ ոլորտներում, եւ եթէ Մեղրաձորում էլ, օրինակ, շահագործուի ոսկու հանքը, հայրենիք կվերադռնան նաեւ այս գիւղի երիտասրդները:
  -   Տնտեսութիւն