ՈՒԵՖԱ-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻ<br /> ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՈՒԵՖԱ-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻ
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 02-07-2008 14:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 1-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացան 2008-2009թթ.-ի չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գաւաթների խաղարկութիւնների որակաւորման փուլերի վիճակահանությունները: Չեմպիոնների լիգայի պայքարի մեկնարկում Հայաստանի «Փիւնիկը» Լառնակայում յուլիսի 15-ին կամ 16-ին կմրցի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Պատասխան խաղը Երեւանում կանցկացուի յուլիսի 22-ին կամ 23-ին: ՈՒԵՖԱ-ի գաւաթի խաղարկութեան մեկնարկում յուլիսի 17-ին Հայաստանի «Բանանցը» Զալցբուրգում կխաղայ Աուստրիայի «Ռեդ բուլի» հետ: Նոյն օրը «Արարատը» Շվեյցարիայի Բենլինզոնա քաղաքի համանուն թիմին կընդունի Երեւանում: Պատասխան հանդիպումները նշանակուած են յուլիսի 31-ին:
  -   Սպորտ