ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԲԱՑՕԹԵԱՅ<br /> ՀԱՄԵՐԳՆԵՐ` ԵՐԵԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՒ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ԲԱՑՕԹԵԱՅ
ՀԱՄԵՐԳՆԵՐ` ԵՐԵԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՒ

  • 20-06-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնութեամբ 26 տարի առաջ յունիսի 21-ին հիմնադրուած եւ աւանդական դարձած Երաժշտութեան տոնն արդէն երկրորդ անգամ նշւում է նաեւ Հայաստանում: Աշխարհի 5 մայրցամաքներում` 110 երկրների 340 քաղաքներում ամէն տարի յունիսի 21-ին մեկտեղվում են տարբեր ժանրերի եւ ուղղութիւնների պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներն ու երգիչները: Ինչպէս յունիսի 21-ին մամլոյ ասուլիսում յայտնեց ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը, այդ օրը Երեւանի կենտրոնի տարբեր հատուածներում` Հիւսիսային պողոտայում, «Մարիոթ» հիւրանոցի դիմաց, «Շարլ Ազնաւուր» հրապարակում, Կոմիտասի արձանի մօտակայքում, Ֆրանսիական ռեստորանում կանցկացուեն բացօթեայ անվճար ջազային, դասական, ազգագրական, ռոք ժանրերի համերգներ: Տիկին Պողոսեանը նշեց նաեւ, որ յաջորդ տարի հրաշալի այս տոնը կանցկացուի նաեւ Հայաստանի մարզերում: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերժ Սմեսոֆը համոզմունք յայտնեց, որ երաժշտութեան այս գեղեցիկ տոնը Հայաստանում կդառանա աւանդական, մանաւանդ, որ այս երկրում կան բազմաթիւ փայլուն երաժիշտներ: Դեսպան Սմեսոֆի խօսքերով, բոլոր երաժիշտներն այդ օրը հանդէս են գալիս անվճար:
  -   Մշակոյթ