ՄԻՆՉԵՒ 2030 ԹՈՒՎԱԿԱՆԸ ԱԷԿ-ՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՃԻ 60%-ՈՎ<br />


ՄԻՆՉԵՒ 2030 ԹՈՒՎԱԿԱՆԸ ԱԷԿ-ՆԵՐԻ ԹԻՒՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՃԻ 60%-ՈՎ

  • 20-06-2008 14:30:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2030 թուվականը ատոմակայանները կդառնան էլեկտրաէներգիայի հիմնական աղբիւրներից մէկը: 2030 թուականին ԱԷԿ-ների թիւն աշխարհում կմեծանա 60%-ով: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ֆինմարկետը», Հարաւային Կորեայում յայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ՄԱԳԱՏԷ) ղեկավարի տեղակալ Եուրի Սոկոլովը: Այսօրուայ դրութեամբ աշխարհում գործում են մօտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում: 103 ԱԷԿ գտնւում են ԱՄՆ-ում, 59-ը` Ֆրանսիայում, 55-ը` Ճապոնիայում եւ 31-ը` Ռուսաստանում: Ներկայումս կառուցւում են եւս 30 ռեակտորներ: Դրանց մեծ մասը` զարգացող պետութիւններում:
  -   Միջազգային