ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ<br /> ԵՆԹԱՐԿԵԼ<br />


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ
ԵՆԹԱՐԿԵԼ

  • 10-06-2008 15:02:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յայտնի դեմոկրատ-կոնգրեսական եւ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Դեննիս Կուսինիչը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որով պահանջւում է իմպիչմենտի ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին 35 կետերով: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Նախագահ Ջորջ Բուշը մեղաւոր է այնպիսի խախտումներում, որոնք պատժվում են իմպիչմենտով, եւ արժանի է պաշտօնանկման»,- յայտարարել է կոնգրեսականը: Մեղադրանքները, որ Բուշի դէմ Կուսինիչն առաջադրել է, շարադրուած են «իմպիչմենտի 35 յօդուածներում»: Առաջին յօդուվածում կոնգրեսականը Բուշին մեղադրում է այն բանում, որ ԱՄՆ-ի նախագահը Պենտագոնի ղեկավարի հետ իրականացրել է «գաղտնի քարոզարշավ Իրաքի հետ պատերազմի անհրաժեշտութեան արհեստական հիմնավորման համար»: Բուշին հասցէագրուած մեղադրանքները ներառում են նաեւ խոշտանգումների կիրառում կալանաւորուած անձանց նկատմամբ, կալանաւորուած անձանց այլ երկրների կառավարութիւններին յանձնելու գաղտնի ծրագրի իրականացում, Իրանի կողմից սպառնալիքների մասին ԱՄՆ-ի ժողովրդին եւ Կոնգրեսին մոլորեցում, «միջամտութիւն ազատ եւ արդար ընտրութիւնների գործընթացին եւ արդարադատութեան գործընթացի կոռումպացում» եւ այլն:
  -   Միջազգային