ՌԴ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՕՍՆԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ<br /> ՀԱՒԱՍԱՐԵՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՌԴ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՕՍՆԱԿԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ՀԱՒԱՍԱՐԵՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆԸ

  • 27-05-2008 16:25:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ Դաշնութեան խորհրդի խօսնակ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ «քրէական պատժաժամկէտի առումով հարկաւոր է կոռուպցիոներներին հաւասարեցնել պետական դավաճանների հետ», ինչպէս նաեւ սահմանել կոռուպցիոների գոյքի պարտադիր բռնագրաւում: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Փաստորեն խօսքը, ըստ իս, վերաբերում է պետական դավաճանությանը, քանի որ կոռուպցիոները այն հանցագործն է, որը խարխլում է պետական անվտանգութեան բուն հիմքերը»,- ասել է Միրոնովը: Դաշնութեան խորհրդի խօսնակը նշել է, որ միաժամանակ հարկ է սահմանել «կոռուպցիոների եւ իր ընտանիքի անդամների գոյքի պարտադիր բռնագրաւում»: «Ահա դա կլինի ճիշտ եւ արդարացի: Յուսով եմ, որ այդ նորմերը մենք կտեսնենք կոռուպցիայի դէմ պայքարի մասին օրէնքի վերջնական խմբագրութեան մէջ»,- ընդգծել է Միրոնովը:
  -   Միջազգային