ԵԹՈՎՊԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ<br />


ԵԹՈՎՊԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ

  • 26-05-2008 19:30:00   |   |  Միջազգային
ԱԴԴԻՍ-ԱԲԵԲԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եթովպիայի նախկին առաջնորդ Մենգիստու Հայլե Մարիամը ցեղասպանութեան մեղադրանքով հեռակայ կարգով դատապարտուել է մահապատժի: Նման դատավճիռ է կայացուել նախկին վարչակարգի եւս 18 գործիչների նկատմամբ: 2007թ. Եթովպիայի նախկին առաջնորդը դատապարտուել էր ցմահ բանտարկութեան, սակայն այդ վճիռը բողոքարկուել էր հանրապետութեան դատախազի կողմից, եւ այժմ գերագոյն դատարանը նոր որոշում է կայացրել: Մենգիստու Հայլե Մարիամը մեղաւոր է ճանաչուել ցեղասպանութեան եւ ռազմական հանցագործությունների մէջ: Դատավարութիւնը տեղի էր ունենում հեռակայ, քանի որ 1991թ. հեղաշրջումից յետոյ Եթովպիայի նախկին առաջնորդն ապրում է Զիմբաբվեում, որի իշխանութիւնները հրաժարվում են յանձնել նրան:
  -   Միջազգային