ՊԵԼԵՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՐԱԴՈՆԱՅԻՆ ԶՐԿԵԼ ՏԻՏՂՈՍՆԵՐԻՑ<br />


ՊԵԼԵՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱՐԱԴՈՆԱՅԻՆ ԶՐԿԵԼ ՏԻՏՂՈՍՆԵՐԻՑ

  • 22-04-2008 18:46:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն յայտարարել է, որ արգենտինացի ֆուտբոլիստ խաղացող Դիեգո Մարադոնային անհրաժեշտ է զրկել իր նվաճած բոլոր տիտղոսներից, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «Մարադոնայից հարկաւոր է յետ վերցնել իր բոլոր տիտղոսները: Ինչո՞ւ: Որովհետեւ նրա մօտ դրական դոպինգ-փորձանմուշ է եղել մարզական կարիերայի ժամանակ: Ինչո՞ւ դոպինգ օգտագործած օլիմպիական չեմպիոններին զրկում են մեդալներից, իսկ Մարադոնան շարունակում է պահպանել իր պարգեւները»,- վրդովվել է Պելեն:
  -   Միջազգային