ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ 16 ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐ<br />


ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ 16 ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐ

  • 11-04-2008 17:50:00   |   |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 11 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի ոստիկանութիւնը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել է միանգամից 16 քաղաքապետների եւ դաշնապետական մէկ դատաւորի, հաղորդում է BBC-ն: Ինչպէս պնդում են ոստիկանութիւնում, ձերբակալուածները մեղսակից են յանցաւոր մի սխեմայի կազմակերպման, որի շնորհիւ թալանվել են 100 մլն դոլարի հանրային միջոցներ: Ընդամէնը ձերբակալուած է 50-ից աւելի մարդ, առգրաւուել է երկու մասնաւոր օդանավ եւ մէկ աւտոմեքենայ:
  -   Միջազգային