ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՆԱՒԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԵԳԻՊՏԱՑԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ<br /> ՆԱՎԱԿՆԵՐԸ<br />


ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱՆԱՒԸ ԳՆԴԱԿՈԾԵԼ Է ԵԳԻՊՏԱՑԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ
ՆԱՎԱԿՆԵՐԸ

  • 25-03-2008 15:59:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ռազմանաւը Սուեզի ջրանցքում կրակ է բացել եգիպտական նաւակների վրայ, երբ նրանք անտեսել են չմոտենալու նախազգուշացումը: Մի եգիպտացի զոհուել է եւ երկուսը վիրաւորուել, հաղորդում է Reuters-ը: Երկուշաբթի երեկոյեան «Գլոբալ Փետրիոտ» նաւը, որը Պարսից ծոցի շրջանից ճանապարհւում էր Եւրոպա, սպասում էր Սուեզի նաւահանգստից Միջերկրական ծովի կողմը նաւարկելու թույլտվության: Այդ ժամանակ դրա ուղղութեամբ սկսել են նավարկել եգիպտացիների ոչ մեծ նաւեր իրենց ապրանքները վաճառելու մտադրությամբ: Արհամարհելով կանգ առնելու նավից արուած նախազգուշացումները` նրանք շարունակել են առաջ շարժուել: Դրանից յետոյ ամերիկացիները կրակ են բացել: Կատարուածից անմիջապէս յետոյ Սուեզի նաւահանգստում բորբօքուած տեղացիների բազմութիւն է հաւաքուել` պահանջելով պատժել մեղաւորներին: Յայտնի է, որ ներկայումս «Գլոբալ Փետրիոտը» արդէն լքել է Կարմիր ծովը եւ Սուեզի ջրանցքով անցել Միջերկրական:
  -   Միջազգային