ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԷՏՔ Է<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԷՏՔ Է
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 20-03-2008 18:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արտաքին քաղաքականութեան մէջ ԱՄՆ-ը պէտք է գործընկերական յարաբերութիւններ զարգացնի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Այս մասին յայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի հաւակնորդ դեմոկրատ-սենատոր Բարակ Օբաման: «Մենք պէտք է աշխատենք այնպիսի տերությունների հետ, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը»,- ասել է նա Հիւսիսային Կարոլինայի նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Վաշինգտոնի համար առանցքաիյն ուղղութիւնների թւում սենատորը, մասնաւորապէս, առանձնացրել է «ահաբեկչութեան դէմ պայքարի, անվտանգութեան բնագաւառում համագործակցութեան զարգացման համապարփակ ռազմավարութեան» մշակումը, ինչպէս նաեւ միջուկային զէնքի չտարածման հարցերի լուծումը, փախստականների եւ աղքատութեան դէմ պայքարի խնդիրները, կլիմայական փոփոխութիւնները: Նա այդ խնդիրների լուծումը շաղկապել է Իրաքից ամերիկեան զօրքերի դուրս գալու հետ:
  -   Միջազգային