ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԵՏԵՒԵԼ ՀՀՊ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅՈՒՄ<br />


ԱՄՆ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԵՏԵՒԵԼ ՀՀՊ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

  • 20-03-2008 16:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացիները ի վերջոյ խոստովանեցին, որ ՀՀՊ առնչութեամբ Ռուսաստանի մտահոգութիւնները անհիմն չեն: Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների մոսկովեան բանակցութիւնների արդիւնքները: Լավրովը յայտնել է, որ «ամերիկեան կողմը պատրաստ է մեզ առաջարկել մի ամբողջ շարք վստահութեան ամրապնդման միջոցներ, որպէսզի մենք կարողանանք համոզուել, որ այդ համակարգը չի գործում մեր դէմ»: «Դրանց (այդ միջոցների) իմաստը հետեւեալն է. մենք հնարաւորութիւն կունենանք հետեւելու, թէ ինչ է անում ռադարը եւ ինչ վիճակում է գտնւում իրականում կալանիչների ռազմակայանը ինչպէս մարդկային գործօնի, այնպէս էլ տեխնիկական միջոցների օգնութեամբ»,- պարզաբանել է Լավրովը:
  -   Միջազգային