ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՅՂԵԼ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ<br /> ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՅՂԵԼ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ

  • 19-03-2008 20:34:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսեանը հայ բեմի վաստակաշատ եւ մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի 80-ամեայ յոբելեանի կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել, որում, մասնաւորապէս, ասուած է. «Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Ձեզ ճանաչում են որպէս ինքնատիպ տաղանդով ու զարմանահրաշ հմայքով օժտուած դերասանուհու, հայկական թատրոնի եւ կինոյի անուրանալի մեծութեան, ով իր անջնջելի հետագիծն է թողել մեր արուեստում: Ձեր ստեղծած ամէն մի կերպար վառ է ու հիշվող, դրանցից իւրաքանչիւրը Ձեր անուրանալի տաղանդի ու անթերի ոճի օրինակ է: Այդ է պատճառը, որ թատրոնում եւ կինոյում Ձեր մասնակցութեամբ գործերը վայելում են ոչ միայն քննադատների ու մասնագէտների, այլեւ մեր ժողովրդի գնահատանքն ու սէրը: Սրտանց շնորհաւորում եմ Ձեզ վաստակած յոբելեանի առիթով, մաղթում եմ առողջութիւն եւ ամենայն բարիք»:
  -   Մշակոյթ