ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՒԱ<br />


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ԳԵՅԹՍԸ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՈՒԱ

  • 17-03-2008 15:57:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանութեան նախարար Ռոբերտ Գեյթսը երկուշաբթի ժամանում են Մոսկուա ռուս գործընկերների` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լաւրովի եւ պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդյուկովի հետ քննարկելու միջազգային անվտանգութեան ապահովման հետ կապուած հարցեր, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Թեմաների թւում, որոնց մասին խօսք կլինի Մոսկուայի բանակցութիւններում, հակահրթիռային պաշտպանութեան հարցերն են, յարձակողական սպառազինութիւնների կրճատման եւ Եւրոպայի սովորական զինուած ուժերի մասին պայմանագրերի ապագան:
  -   Միջազգային