ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ՀՐԱԺԱՐՈՒԻ ԿՈՒԲԱՅԻ ԴԷՄ<br /> ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ<br />


ԵՒՐԱՄԻՈՒԹԻՒՆԸ ՀՆԱՐԱՒՈՐ Է ՀՐԱԺԱՐՈՒԻ ԿՈՒԲԱՅԻ ԴԷՄ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

  • 11-03-2008 16:20:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութիւնը մտադիր է հրաժարուել Կուբայի հանդէպ պատժամիջոցներից: Այս մասին Կուբա կատարած եռօրյա այցի արդիւնքների առնչութեամբ յայտարարել է ԵՄ զարգացման հարցերի յանձնակատար Լուիս Միշելը: «Ես համոզուած եմ, որ Եւրամիութիւնը պէտք է գտնի ձեւը Կուբայի շուրջ իրադրութիւնը ապաշրջափակելու եւ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները վերացնելու համար»,- յայտարարել է ԵՄ հանձնակատարը, աւելացնելով, որ ներկայ իրավիճակը, երբ ԵՄ-ն կոշտ դիրք է գրաւում Կուբայի նկատմամբ, սխալ է: ԵՄ-ն Կուբայի նկատմամբ պատժամիջոցները սահմանել է 2003 թ. յունիսին, այն բանից յետոյ, երբ երկրի իշխանութիւնները 75 մարդու ձերբակալել էին ԱՄՆ-ի հետ համագործակցութեան եւ պետական յեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով:
  -   Միջազգային