ՍԵՐԲԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՉԵՂԵԱԼ ԱՆԵԼ ՄՈՒՏՔԻ<br /> ՎԻԶԱՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՍԵՐԲԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՉԵՂԵԱԼ ԱՆԵԼ ՄՈՒՏՔԻ
ՎԻԶԱՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 07-03-2008 14:35:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիայի կառավարութիւնը որոշել է չեղեալ անել մուտքի վիզաները ռուսաստանցիների համար: Սերբիայի նախարարների կաբինետի հաղորդման մէջ տեղեկացվում է, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը Սերբիայի կառավարութիւնն ընդունել է մարտի 6-ին: Առայժմ չի հաղորդւում Սերբիա մուտք գործելու նոր կանոնների ուժի մէջ մտնելու ժամկէտների մասին: Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների վերացման մասին որոշումը Բելգրադն ընդունել է միակողմանի կարգով, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը: Փետրուարի 25-ին Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, որին Ռուսաստանը սատարել էր Կոսովոյի հարցում, ռուսական ղեկավարութեանը առաջարկել էր քննարկել վիզաները չեղեալ յայտարարելու հարցը:
  -   Միջազգային