ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է<br /> «ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ» ԴՐՕՇ<br />


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ Է
«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ» ԴՐՕՇ

  • 03-03-2008 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայի նախընտրական շտաբում յայտնաբերուել է «կոմունիստական» դրօշ, ինչպէս նաեւ Ֆիդել Կաստրոյի եւ Էրնեստո Չե Գեւարայի դիմանկարները: Այս մասին «Ֆոքս» հեռուստաընկերութեան ուղիղ եթերում յայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի նախկին գլխաւոր քաղաքական խորհրդական Կարլ Ռոուվը: «Նա (Օբաման) ծայրայեղ ձախ հայեացքների տեր է: Երբ Տեխասի իր շտաբում հայտնաբերվեց կոմունիստական դրօշ, Ֆիդել Կաստրոյի եւ այլ հեղափոխականների, ինչպէս օրինակ Չե Գեւարայի դիմանկարները, Օբամայի գլխաւոր շտաբում պարզապէս ուսերը թոթվեցին»,- ասել է Ռոուվը: Ընդ որում նա աւելացրել է, որ «չի կարող պատկերացնել, թէ ինչպէս կարելի է Ամերիկայի կենտրոնում նախընտրական շտաբում կոմունիստական դրօշ ունենալ»: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, Բարաք Օբամայի նախընտրական շտաբը «Ֆոքս» հեռուստաընկերութեան կիրակնօրեայ ծրագիրը որեւէ ձեւով չի մեկնաբանել:
  -   Միջազգային