ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՀՐԱՁԻԳՆԵՐ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ եւրոպայի ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ՀՐԱՁԻԳՆԵՐ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ եւրոպայի ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 25-02-2008 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 24-ից մարտի 2-ը Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում կանցկացուի հրաձգութեան Եւրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնութիւնը: Մեծահասակների մրցաշարին Հայաստանից կմասնակցեն Նորայր Բախտամեանը (ատրճանակ) եւ Անի Առաքելեանը (հրացան): Երիտասարդների պայքարում հանդէս կգան Ռոմիկ Բարդումյանը, Անդրանիկ Փիլոսյանը եւ Նորայր Առաքելեանը (3-ն էլ ատրճանակ): Հայաստանի հաւաքականը մրցավայր է ուղեկցել գլխաւոր մարզիչ Սեյրան Նիկողոսեանը:
  -   Սպորտ