ԳԻՒՄՐԵՑԻ ՁԻՒԴՕԻՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ<br /> «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ<br />


ԳԻՒՄՐԵՑԻ ՁԻՒԴՕԻՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴԱՎԹԵԱՆԸ ՆՈՒԱՃԵՑ
«ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳԻՐ

  • 28-01-2008 17:55:00   |   |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 25-27-ին Սոֆիայում եւ Թբիլիսիում տեղի ունեցան կանանց եւ տղամարդկանց ձիւդոյի միջազգային վարկանիշային մրցաշարեր: Սոֆիայում Անուշ Յակոբեանը (52 կգ, Նոր Հաճն) պարտութիւններ կրեց, իսկ Թբիլիսիում Յովհաննէս Դաթվյանը (60 կգ, Գիւմրի) գրաւեց 5-րդ տեղը եւ նուաճեց «Պեկին-2008»-ի օլիմպիական ուղեգիր: Յակոբ Առաքելեանը (90 կգ, Երեւան) եզրափակեց առաջին 7-յակը: Նշենք, որ Հայաստանի ձյուդոիստներից Պեկին մեկնելու ուղեգիր է նուաճել նաեւ Արմէն Նազարեանը (66 կգ, Հրազդան): Այսպիսով, Հայաստանի օլիմպիականների թիւը հասաւ 13-ի:
  -   Սպորտ