FREEDOM HOUSE. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՎՏԱՆԳԱՒՈՐ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ<br />


FREEDOM HOUSE. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ՎՏԱՆԳԱՒՈՐ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ
ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

  • 16-01-2008 20:05:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը, որ ինքը անազատ է, օգնում եւ համակրում է էլ աւելի պակաս ազատ բելոռուսական վարչակարգին: Ինչպէս գրում է «Ուոլլ սթրիթ ջոռնալ» թերթը, այս տվյալներն է պարունակում Freedom House կազմակերպութեան «Ազատութիւնն աշխարհում» կոչւող 2008 թուականի զեկոյցը: Այսպէս կոչուած ազատ երկրների թիւը անցած տարուայ համեմատութեամբ չի փոխվել: Սակայն այդ ազատութեան մակարդակը, կազմակերպութեան գնահատմամբ, նուազում է: Այսպէս, մասնակիօրէն ազատ Ղրղզստանում կայացել են կասկածելի ընտրութիւններ: Անազատ Բիրմայում բռնութեամբ ճնշուել են բողոքի ցույցերը: Անազատ Ուզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովը կրկին դարձել է պետութեան ղեկավար: Դրանից բացի, ինչպէս ասւում է հաշուետւութեան մէջ, վերջին տարիներին երեւան են գալիս տարածաշրջանային «երկաթէ ձեռքեր», որոնք տարածում եւ խրախուսում են բռնի մեթոդները հարեւանների մօտ: Այդպիսի «ձեռքերին» են դասւում Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Իրանը, Լիբանանը եւ Սիրիան: Այս երկրները վտանգաւոր են ազատութեան համար աշխարհում:
  -   Միջազգային