«ԴԵՅԼԻ ԹԵԼԵԳՐԱՖ». ԱՄՆ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԷՆՔ<br /> «ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ» ԴԷՄ<br />


«ԴԵՅԼԻ ԹԵԼԵԳՐԱՖ». ԱՄՆ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԷՆՔ
«ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ» ԴԷՄ

  • 14-11-2007 20:25:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսը միլիարդաւոր դոլարներ է յատկացնում «իզգոյ պետութիւնների» եւ Չինաստանի դէմ տիեզերական զէնքի մշակման համար, հաղորդում է Դեյլի թելեգրաֆ» թերթը: Նրա տուեալներով, այդ նպատակի համար միջոցներ են նախատեսուած նոր 2008 ֆինանսական տարում պաշտպանութեան համար յատկացումների մասին օրէնքում: Գալիք պատերազմների առաւել տպավորիչ զենքը կլինի «Ֆալկոնը»` գերձայնային թռչող սարքը, որի արագութիւնը վեց անգամ կգերազանցի ձայնի արագութեանը: Ըստ թերթի տուեալների, այն կկարողանայ երկրագնդի ցանկացած կէտ փոխադրել 6 տոննա զէնք, այդ թւում` հրթիռային: «Դեյլի թելեգրաֆը», վկայակոչելով պենտագոնեան աղբիւր, տեղեկացնում է, որ «Ֆալկոնի» առաջին փորձնական թռիչքը նախատեսուած է արդէն եկող տարի:
  -   Միջազգային