ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ 9 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ 9 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 12-11-2007 22:07:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում ՀԱՄԱՍ խմբաւորման զինյալները ցրել են ՖԱԹՀ շարժման կողմնակիցների ցույցը, որի ժամանակ զոհուել է, առնուազն, ինը մարդ, տասնեակ պաղեստինցիներ վիրաւորուել են: Չարտօնուած հանրահաւաքը սկսուել էր առաւօտեան: Մարդիկ հաւաքուել էին ՖԱԹՀ շարժման հիմնադիրներից Եասիր Արաֆաթի յիշատակը յարգելու համար: Ըստ տեղեկութիւնների, վիրաւորների թիւը անցնում է 100-ից, ընդ որում 30-ից աւելի մարդ ստացել է հրազէնային վնասուածքներ: Ընդհարումները բռնկուել են այն բանից յետոյ, երբ ՀԱՄԱՍԻ գրոհայինները կրակ են բացել ցույցին մասնակցող հակամարտ շարժման ակտիւիստների ուղղութեամբ:
  -   Միջազգային