ԵՐԵՒԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ ԵՆ ՁՄՌԱՆ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ ԵՆ ՁՄՌԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • 12-11-2007 18:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ, մայրաքաղաքի բոլոր համայնքներում իրականացւում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ: Ինչպէս նոյեմբերի 12-ի ասուլիսում յայտնեց փոխքաղաքապետ Վանօ Վարդանեանը, արդէն վերանորոգուել են 86 հազար քմ հարթ եւ 22 հազար քմ ընդհանուր մակերեսով թեք տանիքներ, տեղադրուել են աւելի քան 18 հազ. գծամետր խողովակներ, շէնքերի 1264 մուտքերի դռներ: Նշուեց նաեւ, որ 12 համայնքներում ընդհանուր առմամբ կուտակուել է 520 տոննա աղ եւ 1452 խմ աւազ: Վ.Վարդանեանի խօսքերով, ձմռանը Երեւանում կենտրոնացուած համակարգով կջեռուցվի 20 բազմաբնակարանային շէնք: Իսկ յաջորդ տարուանից, ըստ նրա, Աւան եւ Դաւիթաշէն համայնքերում եւս կը վերագործարկուեն կենտրոնացուած ջեռուցման համակարգերը: Փոխքաղաքապետը յայտնեց նաեւ, որ թաղապետարանների եւ համատիրութիւնների աջակցութեամբ վերանորգվում են բազմաբնակարան շէնքերի վերելակները. արդէն վերանորոգուել են մայրաքաղաքում գործող 4261 վերելակներից 76-ը:
  -   Հասարակութիւն