ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ<br />


ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՆՇԱՆԱԿՈՒԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ

  • 09-11-2007 21:12:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին նոյեմբերի 9-ին երկրի նոր վարչապետ է նշանակել վերջին խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակ տարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցութեան առաջնորդ Դոնալդ Տուսկին: Պաշտօնական արարողութիւնը կայացել է Վարշավայում` նախագահական պալատի Հետմանական դահլիճում: Տուսկը յայտարարել է, որ Լեհաստանի նոր կոալիցիոն կառավարութեան ձեւաւորումը, հաւանաբար, կաւարտուի մինչեւ նոյեմբերի 14-ը, երբ վերականգնուի Լեհաստանի Սեյմի նիստը:
  -   Միջազգային