2011 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԿԱՊԱՀՈՎՈՒԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ<br /> ՄՇԱԿԱԲՈՅՍԵՐԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ<br />


2011 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԿԱՊԱՀՈՎՈՒԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ
ՄՇԱԿԱԲՈՅՍԵՐԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐՈՎ

  • 08-11-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը բարձրորակ սերմացուներով ապահովուած չէ, եւ Գիւղատնտեսութեան նախարարութիւնն այդ ուղղութեամբ աշխատանքներ է իրականացնում: Այս մասին նոյեմբերի 8-ի ասուլիսում յայտնեց նախարարութեան Բուսաբուծութեան զարգացման եւ բոյսերի պաշտպանութեան վարչութեան պետ Գառնիկ Պետրոսեանը: Ըստ նրա, հանրապետութիւնում սերմնաբուծությունը հիմնականում իրականացւում է մասնաւոր տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք լուրջ աջակցութեան կարիք ունեն: Այդ նպատակով նախարարութիւնը մշակել է «Սերմաբուծության 2007-2011թթ.-երի զարգացման ծրագիր», որն արժանացել է կառավարութեան հաւանութեանը: Գ.Պողոսեանը յայտնեց, որ այս տարի նախահիմնային եւ հիմնային սերմերի արտադրութեամբ զբաղուող տնտեսությունները ստացել են մօտ 36 մլն դրամի (մօտ 107 հազար ԱՄՆ դոլար) չափով լրավճարներ: 2008թ.-ին այդ ծաւալը կաւելանա, եւ ծրագրի ընդհանուր արժէքը տարեկան կկազմի մօտ 105 մլն դրամ: Ծրագրի իրականացման աւարտին` 2011թ.-ին, հանրապետութիւնն ամբողջութեամբ կապահովուի հացահատիկային մշակաբոյսերի բարձրորակ սերմացուներով: Նշուեց նաեւ, որ նոյն ծրագրի շրջանակներում այս տարի ներկրուել է 60 տոննա աշնանացան ցորենի «սուպեր էլիտային» եւ 15 տոննա գարնանացան գարու սերմացու:
  -   Տնտեսութիւն